Սննդի փորձագետներն զգուշացնում են` Չինաստանում արդեն վաղուց պատրաստում են սինթետիկ բրինձ և հսկայական քանակությամբ ուղարկում արտերկիր: Սինթետիկ բրինձը բաղկացած է կարտոֆիլի օսլայից, որին ավելացնում են պլաստիկ, որպեսզի այն պահպանի անհրաժեշտ ձևը: Մի բաժին այդպիսի բրինձ ուտելը նույն է, ինչ ուտեք պոլիէթիլենային տոպրակ: Ուստի բրինձը եփելուց առաջ ստուգեք` արդյոք այն իսկական է:
1. Ջրային թեստ. մի գդալ բրինձը լցեք սառը ջրի մեջ ու ակտիվորեն խառնեք: Եթե բրինձը որոշ ժամանակ անց նստի հատակին, կարող եք օգտագործել, իսկ եթե վեր բարձրանա, ապա այն պլաստիկից է պատրաստված:

2. Կրակով թեստ. Բրինձն այրեք լուցկով: Արհեստականն անմիջապես կբոցավառվի և կարտազատի վառվող պլաստիկի հոտ:

3. Տրորեք բրինձը. իսկական բրինձը կվերածվի սպիտակ ալյուրի, իսկ արհեստականը` դեղնավուն զանգվածի:

4. Բորբոսի թեստ. եփած բրինձը տեղափոխեք հերմետիկ փակ ամանի մեջ ու դրեք տաք տեղ: Իսկականի վրա մի քանի օրից բորբոս կառաջանա, իսկ պլաստիկը նոփ-նորի տեսք կունենա:

 

Նյութի աղբյուրը ` mamul.am

Comments

comments