Ինչպես բոլոր հարսնացուներն, ավստալուհի Մոնիկ Փենբերթին էլ երազել է պսակադրվել գեղեցիկ հարսանեկան զգեստով, սակայն նրա պարագայում դա այդան էլ հեշտ չի եղել: 165 կգ կշռող 31-ամյա կինը 2 ամիս փնտրելուց հետո վերջապես գտել է իր երազանքների զգեստը, սակայն առողջական լուրջ խնդիրների պատճառով չի հասցրել գնել այն: Մեկ ամիս կենաց մահու կռիվ տալուց հետո, երբ նա ուշքի է եկել արհեստական կոմայից, ցանկացել է, որքան հնարավոր է, շուտ աամուսնանալ, սակայն իր հավանած զգեստն արդեն վաճառված է եղել: Այդ ժամանակ Մոնիկը, նոր զգեստ փնտրելու ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն ունենալով, ապշեցուցիչ որոշում է կայացրել` ամուսնանալ մերկ: «Ես հրաշքով եմ ողջ մնացել, ուստի արդեն թքած ունեի, թե ինչ տեսք կունենայի հարսանիքիս»,- ասել է նա:

Նրա 27-ամյա փեսացուն ևս համաձայնել է մերկանալ պսակադրության ժամանակ, ինչպես և` հյուրերի մի մասը: Պսակադրությունը տեղի է ունեցել բնության գրկում, հիպպիների փառատոնի ժամանակ:

Նյութի աղբյուրը ` mamul.am

Comments

comments