Հայտնի է ընթացիկ տարվա առաջին ինը ամիսների արդյունքներով աշխարհի ամենավաճառվող ավտոմեքենաների տասնյակը: Համապատասխան վարկանիշային աղյուսակը կազմվել է Focus 2 move պարբերականի կողմից:
Առաջին տեղը զբաղեցրել է Toyota Corolla-ն: Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխարհում իրացվել է 945 812 այդպիսի մեքենա: Այդ թիվը 2,4%-ով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Երկրորդ տեղում Volkswagen Golf-ն է: Գերմանական ավտոկոնցեռնը իրացրել է 730 178 հեչբեք, ինչն 7,1%-ով ցածր է, քան 2015թ:
Առաջին եռյակը եզրափակում է Ford F-Series փիքափը: Հունվարից փետրվար աշխարհում վաճառվել է 728 665 այդպիսի մեքենա (+8,4%):
Չորրորդ և հինգերորդ տեղերը գրավել են Ford Focus-ն ու Hyundai Elantra-ն: Տարվա սկզբից համաշխարհային շուկայում վաճառվել է համապատասխանաբար 563 558 (-12,4%) և 555 164 (-3%) ավտոմեքենա:
Դրանց հետևում են Volksagen Polo-ն (542 775 հատ,+1,4%), Toyota RAV4-ը (536 330 հատ,+9,9%), Honda CR-V-ն (534 684 հատ,+5,8%), Toyota Camry-ն (499 543 հատ,-11,9%) и Honda Civic-ը (483 425 հատ,+16,6%).

Նյութի աղբյուրը ` mamul.am

Comments

comments