ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, տեղեկացրել է, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահն առաջարկում է իրենց` դասակարգել հարկատուներին և տալ օրինապահ հարկատու կարգավիճակ: «Խնդրում եմ Ձեզ` առևտրային բանկերի ղեկավարների հետ քննարկել այս հարցը, որ եթե հարկատուն ունի նման կոչում կամ վիճակ, նրանք բանկերից օգտվեն արտոնյալ պայմաններով»,- նշել է վարչապետը:
Արթուր Ջավադյանի խոսքով՝ նման տիպի կարգ մասամբ կիրառվում է արտահանման պարագայում և բանկերի հետ մի փոքր աշխատելուց հետո դա հնարավոր է իրագործել:

 

Նյութի աղբյուրը ` mamul.am

Comments

comments