Կար ժամանակ, երբ չկային Սուպերսթարներն ու x-factor-ները, չկային ամեն ճաշակի համապատասխան երաժշտական տասնյակներն ու փոստարկղերը, մեր միակ ուրախությունը ԱԼՄ- ի ադամենդներն ու զմրուխտներն էին:

Այսօր միայն ծիծաղով ենք հիշում այդ օրերը, երբ հեռուստատեսությամբ ժամերով կարող էին ցույց տալ գյուղի ակումբի քեֆը, կադրում ուտել-խմելը, գովազդել Հեռվաշենի վարսավիրին, ասմունքել ջրվեժից կաթիլ-կաթիլ թափվող Վահան Տերյանի ֆոնին, ուրախ-զվարթ ստանալ գունավոր թղթից կտրած ադամանդն ու գրկելով Տիգրան Կարապետիչից ստացած արհեստական ծաղիկները իրենց երգիչ համարել:

Բայց արի ու տես, որ մեր այսօրվա ամենահայտնի երգիչներից մեկը իր առաջին քայլերը երգարվեստ արել է ԱԼՄ-ի կապույտ վարագույրի ֆոնին: Այո, այո, դուք ճիշտ եք կարդում: Այսօր հիշել էի ԱԼՄ-ի աստղերին ու հին տեսանյութերն էի նայում, երբ տեսա Տիգրան Կարապետյանի ձեռմամբ ադամանդ հռչակվող Սևակ Ամրոյանին:

Դե Սևակ ջան, սրանից հետո էլ կասես, որ առաջին քայլերդ Շանթի «Ժողովրդական երգիչ»նախագծում ես արել: Լավ նայիր,տանը, պահարանում մի տեղ պահած կլինես այդ ադամանդը :)))

Նայեք 22-րդ րոպեից.

Տեսանյութը` այստեղ

 

Նյութի աղբյուրը ` 1or.am

Comments

comments