Սա հենց այն ծրագիրն է, որն ընդունակ է  շրջել աշխարհը: ՀՀ կրթություան և գիտության նախարարությունում  հրավաիրված մամուլի ասուլսի ժամանակ այսօր նման հայտարարույուն է  արել  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը՝ ներկայացնելով   կրթական համակարգում՝ դպրոցներում քոլեջներում և ուսումնարաններում ներդրված  «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը. « Լաբորատորիների ներդրման շնորհիվ ռոբոտիկայի խմբակներում ներգրավվել են ավելի քան 70 հազար երեխաներ, որը ենթադրում է խմբակների  տարեկան շուրջ 10 հազար շրջանավարտ, որոնց մեծ մասը աշխատելու են տեխնոլոգիական կամ դրանից հարակից մասնագիտություններով:Սա ծրագիր է, որի արդյուքնում 2020 թվականին մենք կունենանք նոր աշխատատեղերի և ինդուստրայի զարգացման այնպիսի քանակ, որը երեք տարվա ընթացքում միայն  եկամտահարկի տեսքով ետ կբերի  այն ամբողջ գումարը, որն արդեն ծախսվել ու ծախսվելու է խմբակների ստեղծման և պահպանման համար»,- հայտարարել է Հայկ Չոբանյանը: Նրա խոսքով՝ այսօր  կրթական հաստատություններում 160 լաբորատարիա է ներդրվել, որոնք գործում են անվճար և նախատեսված են 10-18 տարեկան երեխաների և պատանիների համար: Չոբանյանի խոսքով՝ նպատակ է դրված մինչև 2019 թվականը այդ լաբորատարիների թիվը հասցնել 1200-ի:

Հիշեցնենք, որ օրերս ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իրեն պետք է ծրագիր, որով հնարավոր կլինի շուռ տալ աշխարհը:

Հայկ Չոբանյանի խոսքով՝ ռոբոտիկայի խմբակների ծրագիրը Կարեն Կարապետյանին արդեն ներկայացվել է, առաջիկա շաբաթվա ընթացքում ևս մեկ քննարկում է  լինելու կառավարությունում:

«Այս խմբակների հիմնական նպատակը ավելի մեծ թվով երեխաների՝  դեպի ինժեներական մասնագիտություններ ուղղորդելն է: Այս երեխաների մի մասը, վստահաբար,  ապագայում դառնալու են բարձրակարգ ինժեներներ, 3D մոդելավորման, էլեկտրոնիկայի և ավտոմատիկայի մասնագետներ: Իհարկե, պարտադիր չէ, որ բոլոր խմբակ հաճախող երեխաները դառնան տեխնոլոգիական մասնագետներ: Բայց այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիաները մեծ նշանակություն ունեն բոլոր ոլորտներում: Այդ իմաստով երեխաների մյուս մասը, որոնք գնալու են այլ ուղղությամբ, վստահաբար իրենց ունեցած տեխնոլոգիական գիտելիքների և հմտությունների շնորհիվ լինելու են ավելի մրցունակ մասնագետներ»,- նշել է Հ. Չոբանյանը: Նրա խոսքով՝  ներկայումս ՀՀ համախառն ներքին արդյունքի մոտ 5 տոկոսը բաժին է ընկնում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ճյուղին, որը բավականին լուրջ ցուցանիշ է:

Երևանի թիվ 173 դպրոցի խմբավար Կարապետ Մանուկյանի խոսքով՝ պարապմունքները կազմակերպվում են ինչպես թիմային այնպես էլ անհատական նախագծերի շրջանակում. «Նախագծերը ոչ միայն ուսումնական, այլ նաև պրակտիկ նշանակություն ունեն: Օրինակ մեր խմբակի նախագիծը նախորդ տարի տեխնոլոգիական մրցույթում հաղթող ճանաչվեց: Մենք նաև փորձնական արտադրություն ենք իրականացնում »,- նշել է Կ. Մանուկյանը: Նշենք, որ խմբակավարների համար ԻՏՁՄ-ն կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ: Ի դեպ ՝ծրագրի հաջողությունը 60-70 տոկոսով կախված է խմբակավարներից, եթե նրանք կարողանում են լավ աշխատել, որպես կանոն,  արդյունքն էլ դրական է լինում: Փորձը նաև ցույց է տալիս, որ երիտասարդ խմբակավարների արդյունքները ավելի բարձր են: Կ. Մանուկյանը, օրինակ, Երևանի  ֆիզիկայի ֆակուլետի 4-րդ կուրսի  ուսանող է: Որպես խմբակավար աշխատում է առաջին կուրսից:

 

Նյութի աղբյուրը ` hayeli.am

Comments

comments