ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հանձնարարականի հիման վրա կառավարության երեկվա նիստում ներկայացրեց զինծառայողների համար մշակված ապահովագրավճարների նոր համակարգը: Ըստ համակարգի, ՀՀ յուրաքնաչյուր աշխատող քաղաքացի պարտավոր է 1000 դրամ փոխանցել մի ֆոնդի, որտեղ հավաքված գումարն ապահովագրավճարի տեսքով կհատկացվի զոհված զինծառայողների ընտանիքներին եւ վիրավոր զինծառայողներին:

Պարզվում է, որ գումար հավաքագրելու հարցում Սերժ Սարգսյանին չի զիջում նրա կինը՝ Ռիտա Սարգսյանը, որը նոյեմբերի 8-ին ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» բացման արարողությունից առաջ մի քանի լրագրողի հետ զրույցում առաջարկում էր 100-ական դրամներ հավաքել որպես երեխաների շրջանում արյան քաղցկեղի բուժման գործում աջակցություն:

«Ընդամենը 100 դրամ ո՞վ չի կորցնում, 100 драм месяц, каждый… Ուղղակի չգիտեմ էդ սիստեման ոնց անենք ու մենք կարող ենք բոլոր երեխաներին բուժենք, հլը մեծերին էլ կմնա: И на операции, и на все, всего 100 драм, все месяцы: Ընդամենը 100 դրամ ո՞վ չի կորցնում, բարձրացնի ձեռքը»,- հարցրեց հավաքվածներին Ռիտա Սարգսյանը՝ նշելով, որ դա պետությունը չի կարող անի եւ բերեց մի օրինակ, թե ինչպես է նույն նպատակի համար ստիպողաբար գումարներ հավաքում: «Ոչ սիրուն բան եմ անում, ստիպողաբար եմ հավաքում, ամաչելու բան է, բայց ուրիշ տարբերակ չկա: Պետք է մշակենք միասին այսենց մի բան, որ մեկին դժվար չլինի: Այս 100 դրամը, որ աշխատեց…»,- եզրափակեց Ռիտա Սարգսյանը:

Առավել մանրամասն տեսանյութում:

 

Նյութի աղբյուրը ` armtimes.com

Comments

comments