«Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և վերջին շրջանում մահացած 15 ծննդկաններից երկուսի հարազատների միջև տեղի ունեցած հանդիպումից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մեր տեղեկություններով՝ ներկաներից մեկը նախարարին հարցրել է` ինչ քայլեր են ձեռնարկվում ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավ-Մեդ» բժշկական կենտրոնում խախտումները հայտնաբերելու ուղղությամբ: Հարցին շտապել է պատասխանել հանդիպմանը ներկա փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ով այդ ընթացքում նախարարի խոսափողի դերն է ստանձնել: Ըստ փոխնախարարի` հայտնաբերվել են խախտումներ, որոնք վերացվել են: Ի պատասխան հարցի` ինչ խախտումների մասին է խոսքը, փոխնախարարն առաջարկել է երկուշաբթի օրը այցելել ԲԿ և տեղեկանալ տեղում: Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԲԿ-ում խախտումներն ավելի քան լուրջ են եղել: Մասնավորապես, այստեղ վերակենդանացման բաժանմունքը համապատասխան սարքավորումներ չի ունեցել: Օդափոխության միջոցները նորմայի սահմաններում չեն եղել և այլն »,–գրում է այսօրվա մամուլը:

 

Նյութի աղբյուրը ` newstv.am

Comments

comments