Այսօր առավոտյան, մոսկովյան հիվանդանոցներից մեկում կյանքից հեռացել է ռուսական «Ձայնը» նախագծի մասնակից, հայ հայտնի երգիչ Անդրեյ Դավիդյանը:

Այս մասին  հայտնում է Life.ru-ն՝ նշելով, որ նրան շտապ հոսպիտալացրել էին ուղեղի կաթվածի պատճառով:

Դավիդյանը կոմայի մեջ էր ընկել:

Դավիդյանը, ով իր  երաժշտական ուղին սկսել է դեռեւս 1993-ից, երբ հիմնել էր Sound Cake խումբը, 2013-ին  մասնակցել է ռուսական «Ձայնը» նախագծի կույր լսումներին՝ կատարելով «Georgia on my mind» երգը:

Նա ճանաչվել էր «երեկոյի աստղը»:

 

Նյութի աղբյուրը ` hartak.am

Comments

comments