«Kickstarter»-ի ֆինանսական միջոցների հավաքը կազմակերպվել էր «Gonzo Guardz»-ի կողմից: Մասնակիցները հավաստիացնում են, որ իրենց ստեղծածն իրենից ներկայացնում է «iPhone» բջջային հեռախոսների համար չկոտրվող ապակի: Այս մասին գրում է «Morning News»-ը:

Նոր հեռախոսը կոչվում է «ForeverGlass», և այն թարգմանաբար նշանակում է «հավերժական ապակի»: Ինժեներները ցույց են տվել գովազդային հոլովակը, որում երևում է մեծ բարձրությունից գաջեթի անկումը, մուրճով դրան հարվածելը և այլն:

Ապակին հոլովակի վերջում այդպես էլ մնում է անվնաս: Սակայն տեխնոլոգիական գործընթացները, որոնց շնորհիվ ստեղծվել է այս ունիկալ իրը, դեռևս անհայտ են: Պաշտպանական ապակին կազմված է վեց շերտից՝ քիմիական միջոցների հավելումներով:

Այն ձեռք բերել հնարավոր է 10 դոլարով: Ընկերությունն իր ստեղծած արտադրանքի համար տալիս է հավերժական երաշխիք:

 

Նյութի աղբյուրը ` operativ.am

Comments

comments