Եթե որեւէ մեկը չի ցանկանում 1000 դրամը վճարի, ուրեմն թող դիմում գրի դուրս գա: Այս մասին այսօր Ազգային ժողովում NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով Զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին օրենքի նախագծին:

«Բանակն էլի ժողովուրդն է պահում, չկա մի պետական կառույց, որ ժողովուրդը չի պահում, բայց եթե որեւէ մեկը չի ցանկանում գումար վճարի,, ուրեմն թող դիմում գրի դուրս գա, ի՞նչ ա եղել: Դուք ամեն ինչը փողի հետ եք կապում, բայց ստեղ փողը չէ հարցը, նորից եմ ասում՝ 1 տրիլիոն , 360 միլիարդ ծախսի մասին է խոսքը, բայց այդ հավաքագչվող 3,5 միլիարդ դրամը պետություն- բանակ խնդիրն է ավելի շատ լուծում»,-ասաց Վարդան Այվազյանը:

Պատգամավորը հորդորել է սպասել նախագծի քննարկման ավարտին, քանի որ շատ հարցեր կարող են հստակեցվել:

Հարցին՝ ինչպես կմեկնաբանի այն, որ ապրիլյան պատերազմի ժամանակ բնակչությունը առանց չինովնիկների միջամտության ինքնակամ մեծ աջակցություն ցուցաբերեց զինվորներին, իսկ իշխանության 1000 դրամանոց գաղափարը քննադատության ենթարկեց, պատասխանեց. <Իմ կարծիքով այնպես չի, որ քաղաքացիները վրդովված են, դե կներեք էլի հիմա մենք վաղը չէ մյուս օրը կտեսնեք էդ վրդովմունքի արդյունքը… իսկ սոցկայքերի տրամադրությունները գիտենք՝ ոնց են ձեւավորվում>,-նշեց Վարդան Այվազյանը:

 

Նյութի աղբյուրը ` NEWS.am

Comments

comments