Նրա խոսքով՝ այդքան մարդկանց մահվան հետ կապված ողբերգությունը վաղ թե ուշ պետք է միջազգային–իրավական գնահատական ստանա։ «Դեռեւս կա միայն փորձագիտական շրջանակներում պատմական գնահատական։ Բայց պետք է հասնել միջազգային իրավական գնահատականի։ Հասկանալի է, որ Թուրքիայի կառավարության համար դա ցավոտ թեմա է, սակայն վաղ թե ուշ ԱՄՆ–ը ստիպված է ճանաչել այդ իրադարձությունները»,– ասել է Գասպարյանը։ Շատ հնարավոր է, որ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը արտասանի ցեղասպանություն բառը՝ գնահատելով 1915–ին հայ ժողովրդի  հետ տեղի կատարվածը։ Այս մասին ասել է Ռուսաստանում ապրող եւ աշխատող հեռուստահաղորդավար, հրապարակախոս, պատմաբան, բլոգեր Արմեն Գասպարյանը։

Նա նշել է, որ ԽՍՀՄ օրոք ինչ–որ կերպ կարելի էր հեռու մնալ դրանից։ «Սակայն 25 տարի է, ինչ գոյություն ունի անկախ Հայաստանի Հանրապետություն, որտեղ դա առաջին հերթին անբուժելի ցավ է, իսկ երկրորդ հերթին՝ ազգային գաղափարախոսության հիմք»,– ասել է Արմեն Գասպարյանը։

 

Նյութի աղբյուրը ` hartak.am

Comments

comments