ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակը տեղի է ունեցել PR մարտավար, հայկական ծագումով ամերիկացի Քիտ Նահիգյանի օգնությամբ։

Barev.today-ը նշում է, որ հունիսին Դոնալդ Թրամփի  շտաբը հայտնել էր ընտրական շտաբի նոր ավագ խորհրդականի  անունը. նա հանրապետական Քիտ Նահիգյանն էր, ով ղեկավարում է  վաշինգտոնյան  Nahigian Strategies ընկերությունը, որը զբաղվում է  PR-մարտավարությամբ, հասարակության հետ կապերով։

Քիտի հետ  Nahigian Strategies-ում  որպես գլխավոր իրավախորհրդատու եւ հասարակակական քաղաքականության գծով տնօրեն աշխատում է նրա եղբայր Քենը։

%d6%84%d5%ab%d5%a9

Քիտ Նահիգյան

%d6%84%d5%a5%d5%b6

Քեն Նահիգյան

Ներկայացնում ենք մեր հայրենակցի մասին մի քանի հետաքրքիր փաստ.

1. Վերջին 20 տարիներին Քիտի առանցքային գործունեությունն ուղղված է քաղաքական եւ կառավարական խորհրդատվությանը. նահանգապետերի, կոնգրեսմենների խորհրդատու, Բուշի առաջին ադմինիստրացիայի աշխատակից։ Նա եղել է ԱՄՆ փոխնախագահի հատուկ օգնական, Նյու Ջերսիի նահանգապետի հատուկ օգնական եւ այլն։

2. Քիտն իր հարցազրույցներում բազմիս է նշել, որ յուրաքանչյուր ընկերություն իր պատմությունն ունի՝ կարեւորը այն գեղեցիկ գրելն է։ Քիտի ընկերությունն ԱՄՆ-ում խորհրդատվական ամենաթանկ ընկերություններից է։

3. Նա հանրապետական կուսակցության նախընտրական մրցավազքի ակտիվ մասնակիցներից է։

4.  Horizon Weekly հրատարակչությունը նշում է, որ հատուկ ստեղծագործական մոտեցման համար Քիտ Նահիգյանին անվանում են «հայկական Ֆելինի»։

5.  Nahigian Strategies ընկերության կարգախոսն է “Big Ideas, Bigger Results”։

a6d3c05c623dc3e72a940e57ee8a93e4

Քիտ Նահիգյանը հանրային կերպար չէ եւ նախընտրում է ստվերում մնալ։ Մամուլը գրում է, որ նա չի մեկնաբանում ԶԼՄ-ներին հետաքրքրող հարցերը։ Հաղորդվում է, որ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Նահիգյանը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Թրամփի ավագ խորհրդական։

kil

 

Նյութի աղբյուրը ` wnews.am

Comments

comments