The Business Insider կայքն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում ներկայացված է գերհզոր աղաց՝ նախատեսված տարբեր չափերի մեքենաները մանրացնելու և մետաղական ջարդոնի վերածելու համար:

Նշվում է, որ միաժամանակ տարբեր ուղղություններով շարժվող հսկայական ատամները հաշված րոպեների ընթացքում «կուլ են տալիս» մեքենան ու հեշտությամբ այն «փոշիացնում»:

Ուշագրավ սարքը, որը ստացել է VZ-950 անվանումը, ստեղծվել է ARJES ընկերության կողմից:

Աղբյուրը նկատում է, որ աղացն այնպես է մանրացնում մեքենայի մասերը, որ դրանք այնուհետ հեշտությամբ վերամշակվում են:

 

Նյութի աղբյուրը ` tert.am

Comments

comments