Չնայած մեր օրերում փողի ու զբաղեցրած սոցիալական բարձր դիրքի շնորհիվ կարելի է ստանալ գրեթե ամեն բան, այնուհանդերձ՝ աշխարհում կան վայրեր, որտեղ չի թույլատրվում նույնիսկ ամենահարուստ ու հզոր անձանց մուտքը:
Ստորև AdMe.Ru կայքն առաջարկում է վիրտուալ զբոսանք կատարել մոլորակով ու ծանոթանալ շարքային մահկանացուների համար անհասանելի վայրերից 5-ին.
1.    Արտակարգ գործողությունների կենտրոն Վիրջինիայում

 

 

ԱՄՆ Վիրջինիա նահանգում գտնվում է երկրի կառավարության համար կառուցված գաղտնի թաքստոցը, որը մասամբ տեղակայված է Մաունթ Ուիզեր լեռան տակ: Իրականում FEMA արտակարգ գործողությունների կենտրոնը կարող է կառավարել երկիրը ճգնաժամային իրավիճակի դեպքում:

Նշվում է, որ կենտրոնի ներսում գործում են խիստ օրենքներ, իսկ օտարների մուտքը՝ ընդհուպ կենտրոնի հարակից տարածքներ, արգելված է:

 

2.    Շպիցբերգենի համաշխարհային սերմնապահոցը, Նորվեգիա

 

 

Այս վայրը կարելի է տարատեսակ սերմերի «Նոյան տապան» համարել: Այն երաշխավորում է, որ գլոբալ տարերային աղետի դեպքում մարդկությունը կկարողանա վերականգնել ոչնչացված սերմնատեսակները:

 

3.    Վալե դո Յավարի արգելոց, Բրազիլիա

 

 

Ամազոնի ջունգլիներում գտնվող արգելոցում հարյուրամյակներ շարունակ արտաքին աշխարհից մեկուսացվածության պայմաններում ապրում են տարբեր ցեղախմբեր: Նրանց անվտանգությունն ապահովելու համար Բրազիլիայի իշխանություններն արգելել են մարդկանց մուտքը:

 

4.    Դիսնեյյան ակումբ 33, Նոր Օռլեան, ԱՄՆ

 


Այն համարվում է «Դիսնեյլենդի» գաղտնի ընկերակցությունը, որի գոյության մասին գիտեն միայն դրա անդամները: Այն որպես գաղտնի ընկերակցություն հիմնադրվել է 1967թ.` Ուոլթ Դիսնեյի կողմից: Դրան անդամակցել են գործարարներ, քաղաքական գործիչներ, հայտնի անձինք, որոնք այցելել են «Դիսնեյլենդ»: Հետաքրքրական է, որ գաղտնի ընկերակցությանն անդամակցելու համար հարկավոր է 14 տարի սպասել հերթում, ինչպես նաև՝ 10.450-27.500 դոլարի սահմաններում մեկնարկային գումար վճարել:

 

5.    Էս Վեդրա գեոմագնիսական կղզյակ

 

Քարքարոտ ու ժայռոտ Էս Վեդրան ընդգրկված է Բալեարյան կղզիների կազմում և գեոմագնիսական ուժի առումով աշխարհում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ զիջելով միայն Բերմունդյան եռանկյունուն և Հյուսիսային բևեռին:
Կղզի այցելելու արգելքը պայմանավորված է մարդկանց անկանխատեսելի էներգիայից պաշտպանելու ցանկությամբ: Աղբյուրը մանրամասնում է, որ Էս Վեդրայում տեխնիկան շարքից դուրս է գալիս, իսկ ուղեցույցի սլաքը սկսում է խառնիխուռն շարժումներ անել՝ ցույց տալով տարբեր ուղղություններ:
Առեղծվածային Էս Վեդրան պարուրված է լեգենդներով ու առեղծվածային պատմություններով: Իսպանիայի կառավարությունն արգելել է կղզու այցելությունները:

Նյութի աղբյուրը ` tert.am

Comments

comments