Հայաստանի մշակույթի նախկին ու ներկա նախարարներն ընթրիքի սեղանի շուրջ շաբաթ երեկո քննարկել են  երկրի մշակույթին առնչվող հին ու նոր խնդիրներ ու որոշել մշակույթի նախարարների ոչ պաշտոնական խորհուրդ ստեղծել, որը պարբերաբար ու հնարավորինս հաճախակի կհավաքվի՝ քննարկելու մշակութային ոլորտի կարևոր խնդիրներն ու լուծումներ առաջարկելու։Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարարներին, ինչպես նաև ՀԽՍՀ մշակույթի վերջին նախարար Յուրի Մելիք-Օհանջանյանին իր ընտանեկան հարկի տակ ընթրիքի էր հրավիրել նախարար Արմեն Ամիրյանը։ Նախկին նախարարներից՝ Հակոբ Մովսես, Ռոլանդ Շառոյան, Արմեն Սմբատյան, Թամար Պողոսյան, Գևորգ Գևորգյան, Հովիկ Հովեյան և Հասմիկ Պողոսյան, ներկա չէր միայն Պերճ Զեյթունցյանը՝ առողջական խնդիրների պատճառով։

ab9c3b29ec9f8d7c892e8ab44a08b956

Նյութի աղբյուրը ` operativ.am

Comments

comments