Համացանցում վերջին օրերին մեծ աղմուկ հանած տեսանյութի մասին, որտեղ, շատերի կարծիքով, ժյուրին ծաղրում է երաժշտական մրցույթին մասնակցող գյուղացի երիտասարդին, իր կարծիքն է հայտնել նաև Х фактор նախագծի ժյուրի անդամ, «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը:

Վերջինիս ֆեյսբուքյան ռուսերեն գրառումը ներկայացնում ենք թարգմանաբար՝ առանց մեկնաբանության:

«Ծիծաղում և պարում եմ, ուրախանում և հաճույքով մասնակցում են երկրի ամենալավ երաժշտական շոուին՝ ամենառեյտինգային Х фактор-ին, որոշումները կայացնում են խղճով և ամենաբարձր զանգակատնից «թքած ունեմ» պատվիրված հոդվածների, խեղված հոգեբանությամբ մտահոգ մանյակների ու կլիմաքսում գտվող ամազոնուհիների վրա… Մի զայրացրեք ինձ, թե չէ սեղանի վրա կպարեմ…»:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Comments

comments