Պերուում կնոջը ձերբակալել են այն բան համար, որ նա ցանկացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սվիտեր նվիրել: Այս  մասին գրում է Rambler.ru-ն:

«Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովում ներկա էի, սակայն ինձ շրջափակեցին: Հավանաբար ես ճիշտ պահ չէի ընտրել մոտենալու համար: Անվտանգության  աշխատակիցնրը լուրջ միջոցներ ձեռնարկեցին: Արդյունքում ինձ տարան ոստիկանություն, և ես ստիպված եմ ցուցմունք տալ»,-հեռուստաեթերով ասել է կինը:

Կինը հույս է հայտնել,  որ սվիտերն այնուամենայնիվ, կհասնի Վլադիմիր Պուտինի:

 

Նյութի աղբյուրը ` operativ.am

Comments

comments