Ծնվել է Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին թիվ 63 երթուղու ավտոբուսի պայթյունից տուժած 37-ամյա հղի կնոջ առաջնեկը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անուշը: Նա  նշեց, որ երեխան պետք է ծնվեր դեկտեմբերին, սակայն, նախատեսված ժամկետից շուտ է ծնվել՝ 6 ամսականում: Կնոջ խոսքով՝ արդեն 3 ամսական տղա երեխայի հետ ամեն ինչ լավ է, երեխային ծնողները Գեւորգ են անվանել:

Թիվ 63 համարի ավտոբուսի պայթյունից 37-ամյա հղի Անուշ Եղիկյանը ստացել էր թոքերի սալջարդ:

Հիշեցնենք, որ որ  թիվ 63 համարի ավտոբուսը պայթյել էր ապրիլի 25-ին, ժամը 21:45-ի սահմանում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Երկու մարդ մահացել էր եւ 8-ը՝ տուժել:

Նյութի աղբյուրը ` news.am

Comments

comments