ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պարզվում է, թանկարժեք իրեր կրելու հարցում չի զիջում Հայաստանի մյուս պաշտոնյաներին: Armtimes.com-ն ավելի վաղ ներկայացրել էր Վիգեն Սարգսյանի դրամական միջոցների, եկամուտների եւ ունեցվածքի մասին հայտարարագիրը, սակայն թանկարժեք ժամացույցի մասին հայտարարագրում որեւէ նշում չկար: Բանն այն է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են էթիկայի հանձնաժողով ներկայացնել 8 միլիոն դրամը գերազանցող իրերը: Վիգեն Սարգսյանի ժամացուցներից մեկը չի գերազանցում 8 միլիոն դրամը, բայց 8 հազար ԱՄՆ դոլարից մի փոքր էժան է գնահատվում:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորում»-ից առաջ տրված մամուլի ասուլիսում Վիգենն Սարգսյանը կրում էր «Ulysse Nardin» բրենդի ժամացույց: Պաշտպանության նախարարի այդ ժամացույցն ավելի պարզ ասած «Ulysse Nardin Dual Time» է: Այն տեսակը, որը կրում է Սարգսյանը, գնահատվում է 7 հազար 700 ԱՄՆ դոլար (տես՝ լուսանկարներում):

39dfef7cd27b235114f31b30a36e9f02

9802a79d114119df4446ddb0f37c5109

5e340f449c0e7b622ac9922c13234ca5Ժամացույցի նկարագրում նշված է, որ այն 42 միլիմետր տրամագիծ ունի, ցույց է տալիս ժամը, րոպեն, վայրկյանը, տարին եւ օր: Այս մոդելը չժանգոտվող պողպատից է, ջրակայնուն է մինչեւ 100 մետր խորությամբ ջրում: Ժամացույցի գոտին կոկորդիլոսի կաշվից է, կապույտ գույն ունի:

Նյութի աղբյուրը ` armtimes.com

Comments

comments