«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը ակտիվ վերադասավորումների մեջ են, նախկին ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց քաղաքական ապագան, կարծես թե, թողել են բախտի քմահաճույքին ու շարունակում են գործել ո՛չ շիշ, ո՛չ քյաբաբ, ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն սկզբունքով:

Օրինակ, նրանցից մեկից՝ պատգամավոր Արագած Ախոյանից  հետաքրքրվեցինք, թե ինչ է պատրաստվում անել քաղաքականության մեջ 2017 թվականին: Ի պատասխան, նա նշեց, որ կկողմնորոշվի դեկտեմբերին: Ի դեպ պետք է ընդգծել, որ ի տարբերություն մանր-մունր ընդդիմադիր քաղաքական ուժերի, որոնք մեծ հույսեր են կապում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հետ, նախկին ԲՀԿ-ական պատգամավորներն այդ տարբերակի վրա այդքան էլ հույսեր չեն կապում: Այնպես որ, կարելի է եզրակացնել, որ կողմնորոշվելը մեծապես կապված կլինի այս շաբաթ կայանալիք ՀՀԿ համագումարից»:

Նյութի աղբյուրը ` news.am

Comments

comments