Վանաշենում մահացած 13-ամյա Գագիկ Մինասյանը դեպքից առաջ գնացել է ընկերների հետ ֆուտբոլ խաղալու, սակայն, խաղահրապարակը անձրեւաջրով է լցված եղել եւ նա վերադարձել է տուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած տղայի համագյուղացիներից Հրանտը:

«Շատ լավ, ակտիվ, աշխույժ, գյուղացիների կողմից հարգված ու սիրված տղա էր Գագուլիկը: Բոլորս զարմացած ենք, որ նման դեպք է պատահել հետը, չենք կարող հասկանալ` ինչպես կարող էին պայթուցիկ նյութերն հայտնվել մոտը»,-ասաց համագյուղացին:

Մահացած երեխայի հարեւանի խոսքով էլ` հնարավոր է պայթուցիկ նյութերն ու փամփուշտները 13-ամյա երեխան ինչ-որ տեղից գտել եւ դրանք թաքցրել է հարեւան հանդամասում, որից հետո էլ դրանք հանել է, որից հետո էլ տեղի է ունեցել դժբախտ պատահարը:

«Ինչ վարկածներ ասես, որ չի պտտվում, բայց մենք մտածում ենք` հնարավոր է` երեխա է, գտել է մի տեղից ու առանց հասկանալու, թաքցրել է հարեւան հանդամասում: Հանել է ու էդ դժբախտությունն է տեղի ունեցել, ինքը որտեղից իմանա` ոնց են վարվում զենքի հետ»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացած Գագիկի դիակի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութ եւ փամփուշտներ:

Նշենք, որ փոքրիկ տղան բնակվում էր տատիկի եւ մոր հետ: Նրանք առողջական խնդիրներ ունեն, Գագիկն աշխատում էր եւ պահում նրանց:

Հիշեցնենք, որ Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն նոյեմբերի 20-ին երեկոյան ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։ Ոստիկաններին եւ քննիչներին երեխայի տատը հայտնել է, որ երեխան ձեռքին ինչ-որ փամփուշտներ եկել է տուն, հետո դուրս եկել եւ  դուրս գալուց հետո տատը պայթյուն է լսել, որից հետո դուրս գալով՝ երեխային հայտնաբերել է մահացած։

Նյութի աղբյուրը ` news.am

Comments

comments