Մարալիկ քաղաքում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած դանակահարությունը բացահայտվել է։  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:

Պարզվել է, որ Մարալիկի երեք անչափահաս բնակչի դանակահարության մեջ կասկածվում է 16-ամյա Սերյոժա Մ.-ն։ Ըստ ոստիկանության՝  նոյեմբերի 12-ին  Մարալիկ քաղաքում մանկապատանեկան  մարզադպրոցի բակում Հառիճ գյուղի  բնակիչներ՝ 16-ամյա Սերյոժան եւ 22-ամյա Ռուստամ Մ. եղբայրները վիճել են  Մարալիկի երեք անչափահաս բնակչի հետ ու ձեռնամարտի բռնվել։ Եղբայրներից կրտսերը՝ Սերյոժան, դանակով հարվածել ու վնասվածքներ է հասցրել նրանց։

Հարուցվել է քրեական գործ մարդկանց առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։ Քննությունը շարունակվում է։

Նյութի աղբյուրը ` news.am

Comments

comments