Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Կարիմովի թոռը մեկնաբանել է մոր՝ Գուլնարա Կարիմովայի մահվան մասին լուրերը: Նրա խոսքով՝ դա պարզապես բամաբասանքներ են. այս մասին հայտնել է BBC-ին: Ինչպես նշել է 23-ամյա Իսլամ Կարիմովը, իր մայրը ողջ է, սակայն շարունակում է գտվել տնային կալանքի տակ: Նախագահի թոռը նաև հստակեցրել է, որ իր քույրը՝ Իման Կարիմովան, ազատվել է տնայիլ կալանքից, սակայն նրան արգելված է լքել երկրի տարածքը: Ինքը՝ Կարիմով-կրտսերտը Լոնդոնում է: Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ գրել էին, որ Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Կարիմովի ավագ դուստրը՝ Գուլնարա Կարիմովան մահացել է թունավորման հետևանքով: Լրագրողների տեղեկություններով՝ 44-ամյա կինը մահացել է նոյեմբերի 5-ին: Նույն օրը գիշերը նրան հողին են հանձնել Տաշքենդի «Մինոր» գերեզմանատանը, ինչից հետո նրա գերեզմանը հողին են հավասարեցրել:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Comments

comments