Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում է աշխարհի ամենախիստ երկրներից մեկը, որտեղ արևմտյան բարքերը մերժվում են պետական մակարդակով:

Սակայն Instagram-ում բացված Rich Kids of Tehran էջի լուսանկարներն ուսումնասիրելուց հետո ակնհայտ է դառնում, որ Իրանում ոչ բոլորն են խորշում արևմտյան կենսակերպից ու հետևում իսլամական խիստ կանոններին, որոնք վերաբերում են փարանջա կրելուն, ալկոհոլ չօգտագործելուն, տղամարդկանց և կանանց շփումը սահմանափակելուն:

The Daily Mail պարբերականը նկատում է, որ մոտ 114.000 հետևորդ ունեցող էջի օգտատերերը պարբերաբար պարծենում են իրենց ցոփ ու շվայտ կյանքով, ինչպես նաև ի ցույց են դնում բարեմասնությունները։

 

Նյութի աղբյուրը ` top-news.am

Comments

comments