Հնդկաստանում կալանավորվել է 11 մարդ, որոնք խաբելով միայնակ կանանց, ստիպել են նրանց վաճառել իրենց նորածին երեխաներին, հայտնում է Reuters–ը, վկայակոչելով տեղի ոստիկանությունում իր ներկայացուցչին։

Ոստիկանությունը ռեյդ էր իրականացրել մասնավոր կլինիկայում ու դրա արդյունքներով կալանավորել կլինիկայի սեփականատիրոջը, մանկաբարձուհիներին ու այլ աշխատակիցների։ Ոստիկանության տվյալներով կլինիկայի աշխատակիցները աղջիկներին ու կանանց համոզում էին արհեստականորեն չընդհատել հղիությունը եւ դրա փոխարեն վաճառել երեխաներին։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով, նորածին տղաների համար առաջարկում էին մոտ 4380 դոլար, իսկ աղջիկների համար՝ 1460 դոլար։ Եղել են դեպքեր, երբ ծննդկաններին ասել են, որ երեխան մահացած է ծնվել ու նույնիսկ ցույց են տվել երեխայի մարմինը։ Հետո նորածիններին խմորեղենի համար նախատեսված ստվարաթղթե տուփերի մեջ տեղափոխել են որդեգրման կենտրոն ու վաճառել անպտուղ զույգերին։

Ոստիկանությունը համարում է, որ գործ ունի լավ կազմակերպված հանցախմբի հետ ու չի բացառում նոր կալանավորումներ։

 

Նյութի աղբյուրը ` surlur.ru

Comments

comments