«Ռեսո» ապահովագրական ընկերության ժառանգորդ Սերգեյ Սարկիսովն այլևս աղջիկների սիրտը կոտրելով զբաղված չէ: Պարզվում է` երիտասարդ սրտակերը հանդիպում է միլիոնատեր Իգոր Կուդրյաշկինի դստեր` սկսնակ երգչուհի Անստասիա Կուդրյաշկինայի հետ, որը հանրությանն առավել հայտնի է Նաստյա Կուդրի բեմական անունով: Գրում է Tatler.ru.-ն:

Նաստյան և Սերգեյը դեռևս տարիներ առաջ են ծանոթացել իրենց ընդհանուր ծանոթ Յուրի Կիսիլյովի միջոցով: Սակայն այն ժամանակ նրանց հարաբերությունները չստացվեցին, քանի որ Նաստյան գերված էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Յուրի Օսիպովի որդով, իսկ Սերգեյը ճանապարհորդում էր ամբողջ աշխարհում և ցանկության դեպքում ամենուրեք ընկերուհիներ գտնում:

Սակայն պարզվում է սառույցը կոտրվել է դեռևս մեկ ամիս առաջ` Սերգեյի ծննդյան օրը: Հավանաբար զույգն այս անգամ արդեն ամբողջովին այլ աչքերով է սկսել միմյանց նայել, և այժմ արդեն նրանք անբաժան են դարձել:

34389_medium

34386_medium

34387_medium

34385_medium

 

 

Նյութի աղբյուրը ` ankakh.com

Comments

comments