Պարզվում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փորձում է նաև մեդիա մագնատ դառնալ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք Նաղդալյանի ամուսինը  գնել է haynews.am լրատվական կայքը, և այդ կայքի էջերում քննադատել  Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերի: Կայքը բավական քննադատական հոդվածներ է հրապարակել կառավարության և մասնավորապես Կարեն Կարապետյանի գործունեության վերաբերյալ: Հերմինե Նաղդալյանը կայքի միջոցով հրապարակել է կուսակցական ներքին խոհանոցին վերաբերվող հարցեր:

Այս մասին կուսակցության գրասենյակի կուլիսներում խոսում են նրա գործընկերները: Այն ՀՀԿ–ականները, որոնց դեմ հիշյալ կայքում վարկաբեկող նյութեր են հրապարակվում, որոշել են մտնել ՀՀ նախագահի մոտ ու գանգատվել Նաղդալյանից: Այս մասին իմանալով` Նաղդալյանը հրահանգել է ամուսնուն հեռացնել բոլոր այն բացասական հրապարակումները, որոնք վերաբերվում են ՀՀԿ-ականներին և կառավարությանը:

Չնայած ջանասիրաբար հեռացվել են նյութերը այնուամենայնիվ լուրերը արդեն իսկ հասել են նախագահական նստավայր և Նաղդալյանն այժմ չգիտե, թե ինչ է իրեն սպասվում:  Իշխող ՀՀԿ-ում նման սայթաքումները չեն ներում:

Երեկվանից այս լուրերի տարածվելուն պես,  Հերմինե Նաղդալյանը ջանք չի խնայում, որպեսզի իր հետ չկապեն նշյալ կայքը: Նա անգամ երրորդ անձանց միջոցով լուրեր է տարածում, որ կայքի գնորդը իրականում լրիվ այլ մարդ է:

Մեր տեղեկություններով ՀՀԿ-ում արդեն իսկ որոշել են, որ պատժելու են Հերմինե Նաղդալյանին: Ամենայն հավանականությամբ նրա նկատմամբ իրագործվելիք պատժի մասին հայտնի կդառնա ՀՀԿ համագումարից հետո:

 

Նյութի աղբյուրը ` hartak.am

Comments

comments