Forbes ամսագիրը ներկայացրել է ռուսական ընկերությունների ամենաբարձր վարձատրվող ղեկավարների ամենամյա վարկանիշային աղյուսակը, որը հրապարակվել է պարբերականի կայքում։

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում հայտնվել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, որը ամսագրի տվյալներով՝ մեկ տարում վաստակել է 17,7 միլիոն դոլար։ Նրան հաջորդում է «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինը (13 միլիոն դոլար)։

Ամենաբարձր վարձատրվող ղեկավարների եռյակը եզրափակում է «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը (11 միլիոն դոլար)։

 

Նյութի աղբյուրը ` mitk.am

Comments

comments