Շատ մայրիկներ  երազում են նիհարելու և ավելի բարելազմ լինելու մասին, սակայն դա այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Հարկավոր է ընդունել, որ բարեկազմ լինելը սխրանք, հաղթանակ կամ ճակատագրի նվեր չէ, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանք, որի ընթացքում փոխվում են մարդու սովորություններն ու նախասիրությունները:

Ձեզ ենք ներկայացնում  կանոններ, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր կին՝ առողջ ու բարեկազմ լինելու համար: Հատկանշական է, որ այս կանոնները ոչ միայն ավելի բարեկազմ են դարձնում, այլև օգնում են մաքրել օրգանիզմն ու բարելավել առողջական վիճակը:

1.      Հարկավոր է առողջ քուն:

2.      Պետք չէ սնունդը կուռք դարձնել: Հաճույք հարկավոր է ստանալ ոչ թե սառնարանից, այլ շրջապատից:

3.      Անհրաժեշտ է սիրել ու հարգել սեփական մարմինը:

4.      Օրվա ընթացքում պետք է շատ ջուր խմել:

5.      Սեղանից հարկավոր է վեր կենալ մի փոքր սոված:

6.      Անհրաժեշտ է նաև խուսափել կարճատև դիետաներից, որոնք մարդու կյանքը դարձնում են դժոխք:

7.      Հարկավոր է նաև սպորտով զբաղվել:

8.      Պետք չէ նախանձել նիհար մոդելներին:

9.      Հարկավոր է գնել միայն գեղեցիկ հագուստ:

10.  Բացի այդ, անհրաժեշտ է ուտել միայն որակյալ ու համեղ սնունդ:

11.  Հարկավոր է հրաժարվել ծխախոտից:

12.  Չի կարելի չարաշահել ալկոհոլը:

13.  Նաև չի կարելի ընթրել քնելուց առաջ:

14.  Օրական հարկավոր է ուտել 4-6 անգամ, սակայն ոչ շատ մեծ չափաբաժիններով:

15.  Անհրաժեշտ է նախաճաշել առողջ ածխաջրերով:

16.  Քնելուց առաջ կեֆիր խմելը նույնպես շատ օգտակար է:

17.  Պետք չէ զրկվել որևէ մթերքից, քանի որ արգելված պտուղը միշտ քաղցր է լինում:

18.  Բացի այդ, հարկավոր է լավ ծամել սնունդը:

19. Եվ վայելել բերանում հայտված յուրաքանչյուր կտորը:

20.  Չի կարելի օգտագործել ցածր յուղայնությամբ մթերք և շաքարի փոխարինիչներ, քանի որ ուտելիքը պետք է սնուցի օրգանիզմը:

21.  Չի կարելի ուտել համակարգչի կամ հեռուստացույցի առջև:

22.  Հարկավոր է հանգիստ ընդունել իրավիճակից կախված մի փոքր շատ ուտելը: Դա աղետ չէ, պարզապես հարկավոր է հաջորդ օրը մի փոքր քիչ ուտել:

23. Պետք չէ սթրեսն ու անհանգստությունը «բուժել» շոկոլադով:

24.  Անհրաժեշտ է դանդաղ ուտել:

25.  Հրաժարվել սննդային «աղբից» (արագ սնունդ և այլն):

 

Նյութի աղբյուրը ` poqrikner.am

Comments

comments