Վերջին օրերին հաճախ են քննարկվում դերասանուհի Անի Երանյանի լուսանկարները եւ «Ֆուլ հաուս»-ի նոր սերիաները, որտեղ դերասանուհին ակնհայտ գիրացած է, իսկ երեկ այդ քննարկումները տեղափոխվեցին մեկ այլ հարթություն. Շատերը սկսեցին կարծել, թե Անի Երանյանը հղի է:
Օրեր առաջ էր Life.panorama.am-ը նշել, որ այս պահին «Ֆուլ հաուս»-ի անձնակազմը համերգային շրջագայություններով գտնվում է ԱՄՆ-ում:
Անի Երանյանի` հղիության լուրի իսկությունն փորձեցինք պարզել պրոդյուսեր Արմեն Պետրոսյանից` Մենչից: Նա մեզ հետ զրույցում հերքեց լուրը` արտահայտվելով կարճ եւ կտրուկ.
«Չկա նման բան»:
Նյութի աղբյուրը ` life.panorama.am

Comments

comments