Մոսկվայում 90 տարեկանում մահացել է ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը, որը ՄիԳ-29 կործանիչի հեղինակներից մեկն է, փոխանցում է «Վեստի»–ն։

Իվան Միկոյանն ամբողջ կյանքում առաջատար ինժեներ է աշխատել կոնստրուկտորական բյուրոյում, որը հիմնել էր նրա հարազատ հորեղբայր Արտեմ Միկոյանը, որի ղեկավարությամբ մշակվել են ՄիԳ–ի տարբեր սերնդի մոդելները։ Իվան Միկոյանը ՄիԳ–29 բազմաթիրախային կործանիչի նախագծի հեղինակներից մեկն էր։ Դրա մշակման համար նա երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։

 

Նյութի աղբյուրը ` news.am

Comments

comments