Երեւանում նոյեմբերի 22-ից անհետ կորած համարվող` 16-ամյա աղջիկը հայտնաբերվել է: Այս մասին տեղեկանում ենք ոստիկնության լրատվական ծառայությունից:

16-ամյա աղջիկը հայտնաբերվել է երեկ ուշ երեկոյան մայրաքաղաքի Շիրակու փողոցի թիվ 2/Ա հասցեի մոտ եւ ներկայացվել է բաժին:

Նա հայտնել է, որ զբոսնել է Երեւանի փողոցներում եւ իր հետ ոչինչ չի պատահել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 22-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 16-ամյա Ռուզաննա Մալխասյանը:

 

Նյութի աղբյուրը ` news.am

Comments

comments