«Փաստ» թերթը գրում է. «Ասմունքի հանրապետական 9–րդ փառատոնի գալա համերգին մասնակցում էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում հովանու ներքո և ֆինանսավորմամբ էլ արդեն 9–րդ անգամ անցկացվում է այս միջոցառումը: Միջոցառման ավարտից հետո Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաև «Փաստի» բլից–հարցմանը:

– Ինչպե՞ս եք պարոն Աբրահամյան:

– Շատ լավ:

– Ինչո՞վ եք ներկայում զբաղվում:

–Հիմա ազատ ժամանակ շատ ունեմ և ավելի շատ թոռնիկներիս հետ եմ զբաղվում: Ամենակարևորը ասմունքի փառատոնի նման ազգանվեր գործերը չենք մոռանում:

– Ձեր տրամադրությունը բարձր է, կարելի՞ է ենթադրել, որ այնքան էլ նեղսրտած չեք վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո:

– Պաշտոնը չէ, որ ինձ պետք է գեղեցկացնի…

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուրը ՝ politik.am

Comments

comments