[:ru]Կանանց ինքնասպանությունների թվով Ադրբեջանը հայտնվել է աշխարհում առաջին տեղում: Այդ է վկայում ինքնասպանությունների դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի քանակը, քանի որ ինքնասպանությունների թվի վերաբերյալ Ադրբեջանում պաշտոնական թվեր չեն հրապարակվում:

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանում ինքնասպանության հասցնելու հոդվածով 500 քրեական գործ է հարուցվել: Այսօր նման տվյալներ է հրապարակել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Սաբուհի Փանահովան: Այդ գործերով տուժողներից 156-ը կանայք են, իսկ 27-ը՝ անչափահաս երեխաներ, մնացածը՝ տղամարդիկ:

2015 թվականի ընթացքում ինքնասպանության հասցնելու հոդվախով հարուցվել է 648 քրեական գործ: Տուժախներից 183-ը կանայք են, 31-ը՝ անչափահասներ, մնացածը՝ տղամարդիկ:

Մեկնաբանելով Ադրբեջանի ՆԳՆ հրապարակած տվյալները՝ ադրբեջանցի հոգեբան Դանայաթ Ռզայեւը ադրբեջանական լրատվամիջոցների համար պարզաբանել է, որ նշված թվերը վկայում են, որ այս տարի Ադրբեջանը կանանց ինքնասպանությունների թվով աշխարհում հայտնվել է առաջին տեղում: «Դա ուղղակի սարփաելի է»,-նշել է հոգեբանը:

 

Նյութի աղբյուրը ՝ orakarg.ru[:]

Comments

comments