[:ru]ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը պարզել է, որ 4 տարի շարունակ՝ 2012-2016 թվականներին, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի մատակարար է հանդիսացել «Մասիսի Բերրիություն»ընկերությունը: Ընդ որում, վերջինս ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ընտրվել է առանց մրցույթի հայտարարման, ինչը նշանակում է, որ այլ ընկերությունները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այս ծրագրին:

Նախորդ տարի «Մասիսի Բերրիությունը» մատակարարել է, ընդհանուր առմամբ, 32 հազար 720 տոննա պարարտանյութ, ինչի դիմաց ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 48 մլն դրամ պետական սուբսիդիա, եւս 204 մլն դրամ դրամաշնորհ՝ մարզերի մատակարարումների համար, ինչպես նաեւ 3 մլրդ 992 մլն դրամ բյուջետային վարկ՝ 0,001 տոկոս տոկոսադրույքով:

Արդյունքում, ազոտական պարարտանյութի 1 տոննան գյուղացիական տնտեսություններին իրացվել է 120 000 դրամով: Հանձնաժողովը պարզել է, որ «Մասիսի Բերրիությունը» ազոտական պարարտանյութի 1 տոննան Վրաստանից ձեռք է բերել շուրջ 323 ԱՄՆ դոլարով:

ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված հաշվարկների համաձայն, պարարտանյութերի մատակարարման ծրագիրը մրցույթով անցկացնելու դեպքում պետությունը կարող էր խնայել ավելի քան 1,5 միլիարդ դրամ:

Ո՞վ է կանգնած «Մասիսի բերրիություն» ընկերության թիկունքում

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ «Մասիսի բերրիություն» ընկերությունը կապված է պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Ավելի կոնկրետ՝ ընկերությունը ստեղծվել է Գագիկ Խաչատրյանի մորեղբոր տղայի կողմից:

ՏՄՊՊՀ-ի արձանագրությունից ելնելով կարելի է մոտավորապես պատկերացնել, թե ինչպե՞ս է գործել այս սխեման: 2012-ից 2016 թվականներին գյուղատնտեսության նախարարը եղել է Սերգո Կարապետյանը, իսկ Գագիկ Խաչատրյանը ՊԵԿ նախագահ, ապա՝ ֆինանսների նախարար: Ուշագրավ է, որ 2013 թվականին ֆինանսների նախարարությունը «Մասիսի Բերրիություն» ընկերության տնօրենին 50 հազար դրամով տուգանել է այն բանի համար, որ որոշակի խմբաքանակով պարարտանյութ է ներմուծել ու չի հայտարարագրել: Այս ժամանակ Գագիկ Խաչատրյանը ՊԵԿ նախագահն է եղել, իսկ ՊԵԿ-ն իր մեջ ներառում է նաեւ մաքսային ծառայությունը:

Կարեն Կարապետյանի կառավարության անելիքները

ՏՄՊՊՀ-ի հայտարարությանը զուգահեռ գյուղատնտեսության նախարարությունը քայլեր է ձեռնարկել: Կառավարության դեկտեմբերի 2-ի նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գործադիրի հավանությանն է ներկայացնելու կառավարության որոշման մի նախագիծ, որը վերաբերվում է գյուղատնտեսական սուբսիդիաներին հայեցակարգին:

Ըստ նախարարության, այս ոլորտում պետական քաղաքա­կանության ներկայիս նոր մոտեցումների կիրառման անհրաժեշտությամբ, գործընթացների թափանցիկության ապահովմամբ պայմանավորված, նախկինում սահ­մանված դրույթ­ները վերանայում են պահանջում, ինչն էլ պայմա­նավորում է նախագծի մշակումն ու ընդունումը: Հայեցակարգի հիմնավորման մեջ հատուկ անդրադարձ կա նաեւ պարարտանյութերի ոլորտին: Նախագծում նախարարությունը նկատում է, որ 2011 թվականից իրականացվել է հողօգտագոր­ծողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով սերմերի մատակարարման, ազո­տական, ֆոս­ֆորական և կալիումական պարար­տանյութերի, ինչպես նաևդիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը:

Հ.Գ. Այս ամենը դեռ չի նշանակում, որ հետայսու գյուղատնտեսական սուբսիդիաների ոլորտը թափանցիկ կդառնա, քանի որ գյուղատնտեսության նախարարը հայեցա­կար­գի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը պետք է գործադիրին ներկայացնի 6-ամսյա ժամկետում: Այսինքն՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:

 

Նյութի աղբյուրը ՝ orakarg.ru[:]

Comments

comments