[:ru]«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է՝ հայտնի գործարար, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերությունները մեկը մյուսի հետևից սնանկանում են: «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել Էր, որ Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունը անհայտ պատճառներով դադարեցրել է գործունեությունը: Իսկ հիմա հերթը Համբարձումյանի «Բուռ Գրուպ» ՍՊԸ-ինն է:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սիլվա Համբարձումյանին պատկանող «Բուռ Գրուպ» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: Ու մինչ ընկերությունը լուծարվում է, ՊԵԿ-ը շտապեց տուգանել նրանց: «Բուռ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Սիլվա Համբարձումյանը հաշվապահական հաշվառումը խախտումներով վարելու համար տուգանվել է 25 հազար դրամով: Ստացվում Է, որ ՊԵԿ-ն անտեղյակ է այս ընկերության լուծարման մասին: Ի՞նչպես կարելի է տուգանել արդեն գոյություն չունեցող ընկերությանը»։

 

Նյութի աղբյուրը ՝ yerevanlife.info[:]

Comments

comments