Տարածված կարծիքի համաձայն` միլիարդատերերի կանայք երկար ոտքերով գեղեցկուհիներ են, որոնք միայն գեղեցկության սրահներ և տարբեր հավաքույթների են հաճախում: Սակայն հարց է առաջանում, թե դա արդյոք այդպես է: Adme.ru. կայքը ներկայացնում է աշխարհի ամենահարուստ տղամարդկանց կանանց և կարծես ապացուցում, որ նրանց կանանց մասին առասպելներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը:

Մարկ Ցուկերբերգ և Պրիսցիլա Չան

2016թ. նոյեմբերի դրությամբ Մարկ Ցուկերբերգի ունեցվածքը ավելի քան 50 միլիարդ դոլար է գնահատվում: Իր ապագա կնոջ հետ նա ծանոթացել է դեռևս Հարվարդում սովորելու տարիներին: Պրիսցիլան մշտապես աջակցել է նրան բոլոր հարցերում և հավատացել սոցիալական ցանցերի ստեղծման գաղափարի հաջողությանը: Զույգն ամուսնացել է 2012թ. մայիսի 19-ին` չափազանց համեստ հարսանեկան արարողություն կազմակերպելով: Իսկ արդեն 2015թ. մայիսի 2-ին Մարկն ու Պրիսցիլան առաջին անգամ ծնող են դարձել:

11

Ուորեն Բաֆեթ և Աստրիդ Մենքս

Ուորեն Բաֆեթն աշխարհի ամենահայտնի ներդրողներից մեկն է: Նրա կարողությունը 2016թ. նոյեմբերի դրությամբ 70 միլիարդ դոլար է գնահատվում: Կնոջ` Աստրիդի, հետ ծանոթացել է 70-ական թթ., երբ նա մատուցողուհի էր աշխատում: Զույգի միջև տարիքային տարբերությունը 16 տարի է կազմում: Իսկ այդ հանգամանքն հաստատում է հայտնի խոսքերն այն մասին, որ սերը տարիք չի հարցնում:

19568865-wx1080-1479902965-650-98d6828245-1480428064

Բիլ և Մելինդա Գեյթսեր

Ներկայումս Բիլ Գեյթսի կարողությունը 80 միլիարդ դոլար է գնահատվում: Ապագա կնոջ հետ հանդիպել է 80-ական թթ. վերջերին «Microsoft» ընկերության կոնֆերանսներից մեկի ընթացքում: Նա ընկերության աշխատակցուհի է եղել: Սիրահարներն ամուսնացել են 1994թ.-ին: Այժմ զույգը 3 երեխա ունի: Բացի այդ, նրանք հիմնադրել են ամենախոշոր բարեգործական հիմնադրամը:

19568915-bill-i-melinda-geyts-v-kenii-19934-1478121733-650-f7977eaa8c-1480428064

Լարի Փեյջ և Լուսինդա Սաուտվորթ

Լարի Փեյջը Google ընկերության հիմնադիրներից մեկն է: Նրա ունեցվածքը 30 միլիարդ դոլար է կազմում: Նրա կնոջ մասին, որն ամուսնուց փոքր է 7 տարով, շատ քիչ փաստեր են հայտնի: Փեյջի կինը խուսափում է հասարակական ուշադրությունից: Հայտնի է միայն, որը զույգն ամուսնացել է ծանոթությունից մի քանի ամիս անց:

19569165-g_e239ded8874a20038703637fbfdf2bfb_2_700x600-1478122462-650-b42be811e5-1480428064

Ջեֆ և Մակկենզի Բեզոսներ

Ջեֆ Բեզոսը Amazon ընկերության հիմնադիրներից է: Վերջինիս կարողությունը 60 միլիոն դոլար է գնահատվում: Կնոջ հետ ծանոթացել է 1992թ.-ին: Ինչպես հայտնել է Մակկենզին ամերիկյան Vogue ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում, իրենց գրասենյակները միմյանց հարևանությամբ են գտնվել և նա ամբողջ օրը լսել է ամուսնու հիասքանչ ծիծաղի ձայնը: Զույգն ամուսնանալուց հետո 4 երեխա է ունեցել:

19569015-businessleadersmeetsunvalleyannualconferenceh85xiqgtr3nx-1478122609-650-353e0a356d-1480428064

Ռիչարդ և Ջոան Բրենսոններ

Virgin Group ընկերության հիմնադիր Բրենսոնի ունեցվածքը 5 միլիարդ դոլար է գնահատվում: Ապագա կնոջը հանդիպել է հնագույն իրերի խանութում, այնուհետև չնայած կնոջ ամուսնությանը` մեկ տարի շարունակ սիրահետել նրան: Արդյունքում Ջոանը լքեց ամուսնուն և սիրավեպ սկսեց համառ երկրպագուի հետ: Զույգը երկու երեխա ունի` դուստրը` Հոլին և որդին` Սեմը:

19569215-uzn_1441189235-1480333233-650-34cc17ffc2-1480428064

Ամանսիո Օրտեգա և Ֆլորա Պերես Մարկոտե

Նորաձևության աշխարհում մեծ հռչակ վայելող Inditex ընկերության, որը միավորում է հայտնի Zara, Massimo Dutti, Pull & Bear, Stradivarius, Bershka, Oysho, Uterque և Lefties ապրանքանիշերը, հիմնադիր Ամանսիո Օրտեգայի ունեցվածքը նոյեմբերի դրությամբ 70 միլիարդ դոլար է կազմում: Ապագա կինը երկար տարիներ Ամանսիոյի քարտուղարուհին է եղել, իսկ 2001թ. զույգը վերջապես ամուսնացել է:

19569365-2724367f324d5173c94e237579f220f3_840-1478124179-650-3c03da8547-1480428064

Ստեֆան և Քերոլին Փերսոններ

H&M ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կարողությունը 20 միլիարդ դոլար է կազմում: Նրա կինը` Քերոլինն, ամեն կերպ խուսափում է հասարական ուշադրությունից: Սեմ Փերսոնը ձգտում է, որպեսզի իր անունը չտարածվի մամուլում և համացանցում: Հայտնի է, որ ամուսինները երեք երեխա ունեն և շքեղություններից զուրկ համեստ կյանք են վարում:

19569315-12-stefan-persson-1480332688-650-af57fba902-1480428064

Բեռնար Առնո և Էլեն Մերսյե

Աշխարհահռչակ Dior, Givenchy, Selin, Lacroix, Kenzo, Guerlain, Sefora, Hennessy, Moёt & Chandon, Dom Perignon, Pommery, Veuve Clicquot և Krug նորաձևության տների սեփականատեր Բեռնար Առնոյի ունեցվածքը 30 միլիարդ դոլար է կազմում: Կնոջ հետ նրան երաժշտությունն է միավորել: Զույգն ամուսնացել է 1991թ. : Ամուսիննները 5 երեխա ունեն, որոնցից 2-ը Բեռնարի առաջին ամուսնությունից են:

19568965-wx1080-1478124829-650-4274764f84-1480428064

Մայքլ և Սյուզան Դելլ

Մայքլի կարողությունը 20 միլիարդ դոլար է կազմում: Ապագա կնոջ հետ կույր ժամադրության ընթացքում է ծանոթացել: Հմայիչ անծանոթուհին միանգամից գրավեց Մայքլի սիրտը և արդյունքում նրանք ամուսնացան: Զույգն այժմ 4 երեխա ունի:

19569115-g_b12aa8f4177fa3023e3466c3bc3cc85c_2_1400x1100-1480331609-650-d5201e00c2-1480428064

Մայքլ Բլումբերգ և Դիանա Թեյլոր

Մայքլ Բլումբերգը քաղաքական գործիչ է, գործարար և Նյու Յորքի նախկին քաղաքապետը, որի կարողությունը 40 միլիարդ դոլար է կազմում: Առաջին կնոջից ամուսնալուծվել է, իսկ Դիանայի հետ քաղաքացիական ամուսնության մեջ է ապրում: Զույգը բազմիցս հայտարարել է, որ ամուսնությունն օրինականացնելու կարիք չի զգում:

19569065-diana-taylor-and-michael-bloomberg-1478125332-650-565f00d181-1480428064

Դևիդ և Ջուլիա Կոհեր

Դևիդ Կոհերը մի ընկերության սեփականատեր է, որը զբաղվում է նավթամշակմամբ, քիմիական ապրանքների, պլաստմասայի արտադրությունով և այլն: Նրա կարողությունն այժմ 40 միլիարդ դոլար է գնահատվում: Ջուլիւա և Դևիդ Կոհերը ամուսնացել են 20 տարի առաջ և այժմ դաստիարակում են իրենց երեք երեխաներին: Ջուլիան հազվադեպ է հանրությանը հայտնվում և նախընտրում է ամբողջ ժամանակն ընտանիքին և իրենց ընտանեկան բարեգործական հիմնադրամին նվիրել:

19569465-wx10801-1479903510-650-4274764f84-1480428064

 

Նյութի աղբյուրը ՝ ankakh.com

Comments

comments