[:ru]Դուք կապույտ աչքեր ունեք, ինչպես Ձեր մա՞յրը, և երկար ոտքեր, ինչպես հա՞յրը։

Դա զարմանալի չէ, քանի որ մենք բոլորս էլ գեներ ենք ժառանգում մեր ծնողներից։

Իսկ արտաքին տեսքից զատ՝ ի՞նչ ենք մենք ստանում մեր ծնողներից։

Ահա, թե ինչ է փոխանցվում մեզ ժառանգաբար։

 

1. Խոլեստերինի բարձր մակարդակ

Բոլորը համոզված են, որ խոլեստերինի բարձր մակարդակը կապված է սննդակարգի հետ։ Սակայն երբեմն այս հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար։ 500–ից 1 մարդը ունի այս գենետիկական մուտացիան։ Դա բերում է նրան, որ մարդիկ վատ են յուրացնում խոլեստերինը, և այն հայտնվում է արյան մեջ։ Այդպիսի մարդկանց մոտ խոլեստերինի բարձր մակարդակ է գրանցվում նույնիսկ բուսական սնունդ օգտագործելու պարագայում։

2. Տղամարդու ճաղատությունը՝ ժառանգություն մորից

Ճաղատության համար պատասխանատու գեներից մեկը գտնվում է X քրոմոսոմի մեջ։ Տղամարդիկ այն ժառանգում են իրենց մայրերից։ Սակայն մի՛ շտապեք մեղադրել Ձեր մայրերին և ողջ բարեկամությանը՝ վաղաժամ ճաղատության համար։ Կան նաև այլ գեներ, որոնք նպաստում են այս երևույթի զարգացմանը և որոնք փոխանցվում են հորից։ Բացի այդ՝ մազաթափության գործում մեծ դեր են խաղում նաև էկոլոգիական պայմանները։

3. Ուսման մեջ հաջողությունները

Լավ սովորելը 55% -ով կախված է ժառանգաբար փոխանցվող գեներից։ Չնայած, որ դրա համար պատասխանատու են հազարավոր գեներ, եթե Ձեր ծնողները լավ են սովորել, ապա դուք ևս ունեք բոլոր նախապայմանները մեծ հաջողության հասնելու համար։

4. Հակվածության սուրճին

Եթե դուք շատ սուրճ եք խմում, ապա դրա մեղավորը գեներն են։ Գիտնականները համեմատել են մարդկանց երկու խումբ, որոնցից մեկը կարողանում է ապրել առանց սուրճի, իսկ մյուսը՝ ոչ։ Պարզվել է, որ առաջին խմբի մարդիկ հատուկ տիպի գեն ունեն, որի պատճառով կոֆեինի յուրացումը դանդաղ է ընթանում։ Այդ իսկ պատճառով էլ նրանք պարբերաբար սուրճ չեն խմում։

5. 2-րդ տիպի դիաբետ՝ երիտասարդ տարիքում

Երկրորդ տիպի դիաբետով հիվանդանում են տարեց մարդիկ։ Սակայն լինում է նաև այնպես, որ երիտասարդ և ակտիվ երեխաները նույնպես տառապում են այս հիվանդությամբ։ Այն առաջանում է գենետիկական մուտացիայի արդյունքում, որը փոխանցվում է ժառանգաբար։

6. Դալտոնիզմ՝ մորից

Դալտոնիզմը առավել հաճախ ժառանգաբար է փոխանցվում։ Դրա համար պատասխանատու գեները փոխանցվում են մայրերից։ Դալտոնիզմով տառապում են հիմնականում տղամարդիկ, քանի որ կանանց մոտ այդ գենետիկ մուտացիա շտկվում է հոր գեների հաշվին։

7. Կանթնաշաքարի (լակտոզա) անհանդուրժողություն

Տարօրինակ է, սակայն մեծահասակ մարդիակց 65%-ը դժվարությամբ է մարսում կաթնաշաքարը։ Դրա մեղավորը գեներն են։ Քանի դեռ երեխան փոքր է և կաթի կարիք ունի, նրա օրգանիզմը արտադրում է լակտոզայի մարսմանը սատարող ֆերմենտ։ Տարիքի հետ նվազում է կաթնամթերքը մարսելու ունակությունը։ Մարդկանց միայն մի փոքր մասն ունի լակտոզայի հանդեպ հանդուրժողականության գենը և կարողանում է մարսել կաթնամթերքը ցանկացած տարիքում։

8. Մեքենա վարելը

Մեքենա քշելը ամեն մարդու բան չէ։ Իհարկե, կարելի է բոլոր օրենքները սովորել և հանձնել վարորդական իրավունքի քննությունը, սակայն եթե օրգանիզմում առկա է գեն, որը ազդում է տարածական կողմնորոշման, հիշողության և ռեակցիայի վրա, ապա մեքենայի ղեկին նստելը հակացուցված է։ Գիտնականները ապացուցել են, որ այդ տիպի գեները առկա են մարդկանց 30%-ի մոտ։

9. Կարճատեսություն

Այս հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար։ Եթե երկու ծնողներն էլ ունեն այս գենը, ապա երեխայի կարճատես լինելու հավանականությունը 50% է։ Սակայն կան նաև շատ հանգամանքներ, որոնք բերում են կարճատեսության, ինչպիսիք են՝ համակարգչի դիմաց երկար նստելը, աչքերի լարվածությունը և այլն։

10. Հայտնիություն

Սա անհավանական է հնչում, սակայն հայտնիությունը կապված է մի շարք գեների հետ։ Երկար հետազոտությունների արդյունքում այս եզրակացությանն են եկել Հարվարդի համալսարանի գիտնականները։ Առավել մանրամասն տեղեկությունները հասանելի կլինեն միայն հետազոտությունների ավարտից հետո։

 

Նյութի աղբյուրը ՝ openblog.am[:]

Comments

comments