[:ru]«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ համագումարի կանոնադրական փոփոխություններում ներառված Ավագների խորհրդի ստեղծումը շատերի աչքից վրիպեց, ինչն իրականում բավականին «հետաքրքիր» կառույց է դառնալու: Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ մեր աղբյուրները` այն ստեղծված է ծերակույտի այն անդամների համար, որոնք ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ չեն ունենա, սակայն իրենց ավելորդ չեն զգա ու «աքսակալական-ժրեցային» լիազորություններով օժտված կլինեն։ Ի դեպ, նրանց մեջ քիչ չեն ՀՀԿ ակունքներում կանգնած ԱՄԿ-ականները: Հիշեցնենք, որ իր օրերում, երբ Անդրանիկ Մարգարյանը ցուցակում «տեղ չէր տվել» ԱՄԿ «տղերքի» մի մասին, Վազգեն Կարախանյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջեւ բավականին կոշտ խոսակցություն էր ընթացել:

Այժմ չեն ցանկանում, որ նախադեպը կրկնվի: Որոշ տեղեկություններով, Ավագների խորհրդում պատվավոր «ժրեցներ» կդառնան Ռազմիկ Զոհրաբյանը, Գալուստ Սահակյանը, նույն Վազգեն Կարախանյանը: Իսկ խորհրդի նախագահի պաշտոնը կզբաղեցնի, հավանաբար, Ռազմիկ Զոհրաբյանը, որին ԳՄ կազմից դուրս թողեցին: «Մկրտիչ Մինասյանը դժվար թե ընդգրկվի, նա կփորձի մտնել նախընտրական ցուցակ, վերջիվերջո, Կարեն Կարապետյանը նրա սանիկն է, եւ իզուր չէր, որ Մկրտիչը գտնում էր, որ Կարեն Կարապետյանը Հայաստանը Սինգապուր կդարձնի»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուրը ՝ shabat.am[:]

Comments

comments