[:ru]Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, վերջինիս  հորդորելով հանդիպել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքների հետ:  

Վարչապետը նշեց, որ զինծառայողների ծնողները նամակով դիմել են իրեն, և քանի որ հարուցված կոնկրետ գործերով վերահսկող մարմինը դատախազությունն է, պահանջել է հանդիպում կամզակերպել: «Նման մոտեցումն արդարացված է այնքանով, որ կապ ունի կոնկրետ քրեական գործերով, որոնց մասով դատախազությունը հանդիսանում է վերահսկող մարմին»,- ասաց Կարապետյանը:

Հավելելով, որ բոլոր ծնողների կոնտակտային տվյալները կան համապատսխան ցուցակում, որոնց հետ գլխավոր դատախազին հորդորեց հանդիպել:

Նյութի աղբյուրը ՝ politik.am[:]

Comments

comments