[:ru]Տեղեկացնում ենք, որ Hartak-ը մշտապես հետևում է սոցիալական կայքերում Ձեր կողմից  տեղադրված նյութերին և լավագույները տեղադրում է իր կայքում: Ասենք ավելին, ձեր գրառումները շատ անգամ պատճառ են դառնում որպեսզի պատկան մարմինները արձագեն Ձեր իսկ կողմից բարձացված հարցերին:

Եվ այսպես. Գևորգ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
1920 թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի կառավարության և Թուրքիայի միջև ստորագրվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։ Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ: Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից: Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։ Որքան էլ ասենք, որ Ալեքսանդրապոլի պայմանգիրը ուժը կորցրած էր, այնուամենայնիվ թուրքական կողմը այն շատ հմտորեն օգտագործեց Մոսկվայի և Կարսի պայմանագրերում իր տարածքային նպատակներին հասնելու համար:

 

Նյութի աղբյուրը ՝  hartak.am[:]

Comments

comments