Չինական արվեստը միշտ աչքի է ընկել մանրամասների նկատմամբ իր հակվածությամբ: դա հատկապես երևում է փայտի վրա արված փորագրություններում: Վերջերս Գինեսի ռեկորդների գրքի մեջ է գրանցվել Չժեն Չունխուին՝ որպես աշխարհի ամենամեծ փորագրությունը ստեղծող: Այդ հսկայական քանդակը կոչվում է “Գետի երկայնքով՝ Ցինմին տոնի ժամանակ”: Ունի 12 մետր երկարություն և 3 մետր բարձրություն:

Փայտե քանդակը պատկերում է մի ամբողջ գյուղի պատմություն: Քանդակված է ամեն մի մանրամասնություն՝ 550 բնակիչները, տները, պատշգամբները, բուսականությունը և նույնիսկ գետի ալիքները:

Քանդակագործն իր միտքն իրականացնելու համար ծախսել է 4 տարի:

Այսպիսի գործերին նայելիս հասկանում ես, թե ինչ բան է իսկական արվեստը:

 

Նյութի աղբյուրը ` hetaqrqrec.ru

Comments

comments