Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի դպրոցի բակում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները:

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ եւ մեկ գնդակ:

Դպրոցի պատուհանի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր: Նախնական տվյալներով տուժողներ չկան:

Ոստիկանության կողմից որոնվում է Mercedes եւ BMW X5 մակնիշի ավտոմեքենաները, որոնց միջից  նախանակն տվյալներով հնչել են կրակրոցները:

Նյութի աղբյուրը ` news.am

Comments

comments