Երեկ Ռուսաստանում՝ Տյումեն-Խանտի Մանսիյսկ ճանապարհին, խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 12 հոգի մահացել է: Մահացածներից 11-ը երեխաներ են: Եւս 21 հոգի տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներ է ստացել: Իրար են բախվել բեռնատարն ու ավտոբուսը, որը տեղափոխում էր ակրոբատիկայի մրցումներից վերադարձող երեխաների:

Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ ավտոբուսում տեխնիկական անսարքություն է եղել եւ այդ իսկ պատճառով վարորդը չի կարողացել կառավարել այն: Հենց դա էլ եղել է ավտովթարի պատճառը: Պարզվել է նաեւ, որ ավտոբուսի վարորդը վերջին 7 տարվա ընթացքում բազմիցս վարչական տույժերի է ենթարկվել ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտելու համար:

 

Նյութի աղբյուրը ` armtimes.com

Comments

comments