usarmenianews.com-ը գրում է.

Ժամեր առաջ արտասահմանյան լրատվամիջոցներից մեկում տեղեկություն տարածվեց, որ մահացել է Ռուսաստանի Իսլամական խորհրդի նախագահ հայատյաց Հեյդար Ջեմալը:

Վստահորեն կարող եմ հայտարարել, որ մոլորակը ազատվեց ևս մի ֆաշիստ-շովինիստից, ով իր հիմնական թեզերն ու գաղափարները ծավալում էր հակահայ դոկտրիններ մշակելով և հայատյացություն քարոզելով:

Հենց նա էր այն հիմնական խաղացողներից մեկն, ով կարողանում էր հակահայ ապատեղեկատվություն տարածել ռուսական միջավայրերում (ցավով պետք է նշեմ, բայց հաճախ հաջողություն էր ունենում):

Նա հանրությանը հայտնի էր որպես ՌԴ-ում իսլամական (բավականին ընդգծված նաև ադրբեջանական) կրոնական քաղաքականության հոգևոր հայրերից մեկը: Ակտիվ գործունեություն էր ծավալում նաև ռուսական պետական լրատվականներում:

Վերջում ավելացնեմ` ծայրահեղականությունը քաղաքականության հակաբևեռն է, իսկ նման արմատական պսեվդոփիլիսոփաներն իրենց հակազգային քաղաքականությամբ ավելի են սրում միջազգային հակամարտությունները և դա անում, իրենց ձևակերպմամբ հանուն Ալլահի:

Հ.գ. Նշեմ, որ Հեյդարի հայրը` Ջահիդը եղել է խորհրդային ռեպրեսիաների ակունքներում, ավելին 1937 թվականի դահիճ-կազմակերպիչներից մեկն էր, այնպես, որ այդքան էլ զարմանալի չէ նման դահճից այս արյունարբուի ծնվելու փաստը:

Նյութի աղբյուրը ` usarmenianews.com

Comments

comments