«Նոր կառավարության քայլերը, լինելով անգամ ճիշտ, ադեկվատ չեն մեր քայքայվող տնտեսությանը»,-այս մասին այսօր ԱԺ-ում 2017թվականի Պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Պատկերավոր ասած՝ նոր կառավարությունը մրսածության կաթիլներ է տալիս փտախտի մեջ գտնվող համակարգին:

Պատգամավորի խոսքով՝ ռադիկալ գործողություններ են պետք:

«Մի երկիր, որտեղ պաշտոնապես 40 տոկոս ստվեր կա, դուք դրա մասին բացարձակապես չեք ասում: Մեր երկրում 5 հոգի առնվազն Թրամփից հարուստ միլիարդատերեր են: Էտ ո՞նցա առաջացել…»,-Ֆինանսների նախարարին դիմեց Մանուկյանը:

Վարդան Արամյանը արձագանքեց, որ Կառավարության ծրագրում այդ քայլերը տեղ են գտել: Օրինակ՝ եկամուտների էֆեկտիվ վերաբաշխում կատարելու նպատակով Կառավարությունը նախատեսում է տուգանել այն տնտեսվարողներին, որոնք ունեն աշխատունակ գույք և այն պարապուրդի է մատնված: Արամյանի խոսքով՝ մաքասային քաղաքականությունն ավելի թափացիկ դարձնելու գործիքները ևս արծարծված են Կառավարության ծրագրում:

 

Նյութի աղբյուրը ` ankakh.com

Comments

comments