Hayacq.com-ը գրում է.
Ցիստիտը՝ միզապարկի բորբոքումը դասվում է այն հիվանդությունների թվին, որոնք անկախ ընթացքից` սուր կամ քրոնիկ, հնարավոր է բուժել դեղաբույսերով։ Բույսերն ավելի ակտիվ են զանազան միկրոօրգանիզմների և վարակների հանդեպ, որոնք կարողանում են հարմարվել և անընկալունակ են դառնում դեղահաբերի հանդեպ։
Ցիստիտի բուժման համար խորհուրդ են տրվում այն դեղաբույսերը, որոնք ունեն հակամանրէ, հակաբորբոքային, միզամուղ,ցավամոքիչ, միզամուղ ազդեցություն։
ՄԻԶԱՄՈւՂ. Մանրացրեք և խառնեք 1-ական ճ/գ վարսակի թարմ խոտ և լոբու պատիճ։ 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա 400 մլ եռջրում։ Թրմեք 3 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Միզամուղ հատկություն ունեն նաև` ձիաձետ դաշտայինի խոտը, գիհու պտուղը, կղմուխի և բոխնու արմատները, աղեխոտը, կեչու տերևը, տերեփուկի և թանթրվենու ծաղիկները։
ՑԱՎԱՄՈՔԻՉ. Խառնեք կեսական թ/գ փրփրուկի, եղինջի տերևներ, սրոհունդի ծաղիկ։ 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ, սուր նոպաների դեպքում։ Ազդեցիկ ցավազրկող միջոց է, սակայն հակացուցված է խախտել պատրաստման և ընդունման չափաբաժինները։
Ցավազրկող հատկություն ունի նաև տանձի և դաղձի տերևիների (1։1) խառնուրդը, 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։
ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ հատկություններ ունեն սրոհունդը, եղեսպակը, երիցուկի ծաղիկը, եղինջը, մասուրի պտուղը, գիհին, այլ։
ԱՐՅՈւՆԱՐԳԵԼ. Խառնեք 1 թ/գ կծոխուրի կեղև և 1 ճ/գ գայլուկի կոն, 4 ժամ թրմեք ջերմապահում 400 մլ եռջրի մեջ։
Արյունարգել հատկություն ունեն նաև եղինջը, մասուրի պտուղը, հազարտերևուկը, մատիտեղ թռչնի խոտը, ձիաձետը։
-Մանրացրեք և խառնեք 2-ական թ/գ սրոհունդի ու երիցուկի ծաղիկներ,բարդու բողբոջ։ Հումքը 10 ժամ թրմեք 500 մլ եռջրով` ջերմապահում, քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3-4 անգամ` ուտելուց առաջ։ Բուժման ժամկետը` 1,5-2 ամիս։ Ընդմիջեք 2 շաբաթ։ Շարունակեք բուժումը հետեւյալ դեղատոմսային խառնուրդով, որը պետք է պատրաստել եւ օգտագործել վերոգրյալ ձեւով. Խառնեք 2-ական թ/գ գիհու պտուղ, կեչու ու արջախաղողի տերևներ, 1 թ/գ ձիաձետ դաշտայինի խոտ։
ԱՅՏՈւՑ. Խառնեք 7 ճ/գ վուշի սերմ, 3 ճ/գ կեչի սպիտակի, գետնամորի անտառայինի և եղինջի տերևներ։ 2 ճ/գ հումքը 6 ժամ թրմեք 300մլ սառը ջրում,10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` կես թ/գ մեղվահացով։ Եփուկն օգտակար է այն դեպքում, եթե բորբոքված են նաև երիկամները։
Երիկամների, միզուղիների բորբոքում. Խմեք 20-ական կաթիլ ակնամոմի 20%-անոց ոգեթուրմ, օրը 3 անգամ,50 մլ ջրով։ Պատրաստեք ակնամոմի ջրային լուծույթ (1։2), 20 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, ջերմաստիճանը` 60-80 C, և ողջ ընթացքում խառնեք լուծույթը։ Քամեք քառատակ ծալած թանզիֆով։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Ակնամոմի ջուրը վնասազերծում է մանրէների, սնկերի, վարակների ազդեցությունը։ Ունի նաև հակաբորբոքային, ցավամոքիչ, արյունարգել և այլ օգտակար հատկություններ։
Նյութի աղբյուրը ` hayacq.com

Comments

comments