Դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում  հայկական  դիրքերի ուղղությամբ արձակել է 1000-ից ավելի կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան /Ակնա/ հատվածում:

Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև դիպուկահար հրացաններ /54 կրակոց/, իսկ հարավարևելյան /Մարտունի/ պաշտպանական ուղղությամբ` հաստոցավոր ավտոմատ նռնականետ /4 արկ/:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել  իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Նյութի աղբյուրը ՝ igyumri.com

Comments

comments