Քեյթ Միդլթոնը կրկին կրել է արքայադուստր Դիանայի սիրելի թագը (լուսանկար)

24 0
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը կրկին կրել  է արքայադուստր Դիանայի` ադամանդներով ու մարգարիտներով զարդարված սիրելի թագը: Այս մասին  հաղորդում է ET Online-ը:

Դքսուհին մասնակցել է Բուքինգհեմյան պալատում օրերս կայացած դիվանագիտական ընդունելությանը: Նա միջոցառման ժամանակ կրել է Jenny Packham-ից կարմիր զգեստ, բայց նրա արտաքինի հիմնական շեշտադրումը եղել է քեմբրիջյան թագը` «Աիրո հանգույցները»:

Այդ թագը ստեղծվել է քսաներորդ դարի սկզբում, և այն ժառանգել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: 1981 թ.-ին Նորին Մեծությունը  «Սիրո հանգույցները» որպես հարսանեկան նվեր հանձնել է Դիանային: Ամուսնալուծությունից հետո` 1996 թ.-ին, արքայադուստրը այս վերադարձրել է թագուհուն:

Միդլթոնը նաև մասնակցել է թագավորական ընտանիքի նոր դիմանկարի նկարահանմանը: Լուսանկարներում պատկերված են արքայազն Ուիլյամը, արքայազն Չարլզը և նրա կին Կամիլան, Եղիսաբեթ II թագուհին իր ամուսնու հետ:

Նյութի աղբյուրը ՝ operativ.am

Comments

comments

Related Post

Լարսը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Posted by - Wednesday January 17th, 2018 0
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,…

Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին

Posted by - Wednesday January 10th, 2018 0
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում թուրքական Halkbank բանկի փոխտնօրեն Մեհմեդ Հաքան Աթիլլայի դատական գործընթացը որպես «ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի…

Լարսը փակ է

Posted by - Wednesday January 10th, 2018 0
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 10 -ին՝ ժամը 10:30-ի դրությամբ,…